Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ադամ Բարրո․ Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին

Ադամ Բարրո․ Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին
27.01.2021 | 11:48

Երևանում Հունվարի 26-ին Երևանի գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։

«Արտերկրում ապրող ոչ մի Հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի և դրա անդառնալի հետևանքների կողքով։ Հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն տրամադրվի այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս այսօր ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ հետագայւոմ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», - նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր ,քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։ Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ուղեկցեց ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես եկավ 5 կատարումով։ Միջոցառմանը իր կատարումներով ողջունեց նաև սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն ցուցաբերց։

Խոնարհվում ենք մեր ընկած Հերոս Արծիվների առաջ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3983

Մեկնաբանություններ